Tert.am-ը գրում է.

Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպման արդյունքները հետագայում մեզ համար կարող են ցավալի լինել, կա մտավախություն, որ լուրջ գործարք է եղել՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը վերածել հայ-ադրբեջանական պայմանագրի, մեզնից հերթական զիջումներն են կորզելու. հիմա այլևս Փաշինյանից ոչինչ կախված չէ, նա ընկել է հոսքի մեջ և գնում է, ինքնապաշտպանության բնազդ անգամ չկա, իսկ վճարվող գինը մեր երկրի ինքնիշխանությունն է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

«Երկու տարի առաջ արդեն ակնհայտ էր պատերազմի ահազանգը, չէր կարելի մարդկանց սևի ու սպիտակի բաժանել։ Նոյեմբերի 9-ից հետո մեր անկումը շարունակվում է և կշարունակվի այնքան, քանի դեռ այս իշխանությունը մնում է, մենք պետք է կանգնեցնենք այս ընթացքը։ Երկրի կառավարման համակարգը կազմաքանդված է։ Փաշինյանը Մոսկվայում ոչ թե բանակցում է, այլ հանձնարարություններ է ստանում, ուրիշ երկրներ չի էլ գնում, քանի որ չի կարող»,- ասել է քաղաքական գործիչը:                                                                                                                         

Ըստ Մակեյանի՝ իշխանությունը հայ-թուրքական բարեկամության նպատակային քարոզ է տանում՝ ապրիլի 24-ին ընդառաջ կանխելու ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. «Միջազգային հանրությունը Հայոց ցեղասպանության խնդիրն օգտագործում է Փաշինյանի միջոցով։ ՀՀ բոլոր քաղաքական գործընթացները ստվերային են։ Հունիսի 20-ին կարող է ընտրություն չլինել, Փաշինյանին հույս են տվել, թե նա 30 տոկոս ունի։ Եթե «Հայրենիքի փրկության շարժումը» կանխի իր քաղաքական գործընթացները, Փաշինյանի վարկանիշը կզրոյանա, նա կարող է ֆիասկո ապրել, այդ պատճառով մտածում է՝ գնա՞լ ընտրության, թե՞ ոչ։ Դե իսկ խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանի միջոցով է այնտեղ բերվել և ենթարկվում է իր խաղի կանոններին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել