Armsport.am-ը գրում է.

Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ անցկացվում է կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշար։  Մրցաշարին մասնակցելու են կանանց Հայաստանի, Լիտվայի, Լիբանանի և Հորդանանի հավաքականները։

Այսօր Հայաստանի հավաքականն իր առաջին հանդիպումն անցկացրեց մրցաշարում․ մրցակիցը Լիբանանի հավաքականն էր։ Առաջին խաղակեսի հենց մեկնարկում մեր հավաքականը կարողացավ բացել հանդիպման հաշիվը՝ մրցակցի ֆուտբոլիստուհու ինքնագոլի օգնությամբ։ Իսկ խաղակեսի վերջին րոպեներին Մարալ Արթինը կրկնապատկեց մեր թիմի առավելությունը։
 
Երկրորդ խաղակեսը ևս անցավ մեր ֆուտբոլիստուհիների առավելությամբ, սակայն գոլեր այդպես էլ չգրանցվեցին։ 2-0, մեր հավաքականն առաջին հաղթնակն է տանում Արմեն Սանամյանի գլխավորությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել