Aysor.am-ը գրում է.

Հայաստանում «Спутник V» պատվաստանյութը ստացել է պաշտոնական կիրառման թույլտվություն փետրվարի 1-ին, Aysor.am-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

«Կիրառման թույտվություն ասելով՝ մենք նկատի ունենք, որ երկիրը դեղամիջոցը կամ պատվաստանյութը արտակարգ իրավիճակներում օգտագործելու թույլտվություն ունի։ Հաշվի առնելով համավարակը ու աշխարհի տարբեր երկրներում արտակարգ դրությունը՝ բոլոր երկրներն այս մեխանիզմն են օգտագործում, այսինքն՝ տվյալ պատվաստանյութը մեր երկրում, ելներով համավարակի իրավիճակից, արտակարգ իրավիճակում օգտագործման թույլտվություն է ստացել», - ասաց Խաչատրյանը։

Նա ընդգծեց, որ բոլոր երկրներն աշխատում են այս մեխանիզմով՝ հաշվի առնելով խիստ անհրաժեշտությունը և արագ որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել