Նիկոլ Փաշինյանի քավոր, Իջևանի արդեն նախկին համայնքապետ Հայկ Ղալումյանը կնշանակվի Տավուշի մարզպետ: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Կառավարության նիստերի օրակարգից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայկ Ղալումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ»,– ասվում է Կառավարության օրակարգում ներառված հարցում:

Հիշեցնենք, որ Հայկ Ղալումյանն Իջևանի համայնքապետ էր նշանակվել, իսկ այժմ գնում է փոխարինելու Հայկ Չոբանյանին, որը նշանակվել է ԲՏԱ նախարար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել