Անտարկտիդան մի շարք գաղտնիքներ ունի։ Մարդիկ մեծ հնարավորություններ չունեն մայրցամաքն ուսումնասիրելու, քանի որ այնտեղ ջերմաստիճանը մշտապես -60-ի սահմաններում է։ Վերջերս՝ սառույցների մասնակի հալումից հետո, գիտնականներին հաջողվել է հարավային մայրցամաքի խորքերը հասնել։ Նոր ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են հասկայական սարդեր և վայր, որտեղ շատ տարիներ առաջ երկնաքար է ընկել։

Սարսափելի անտարկտիկական սարդեր

Պարզվում է՝ Անտարկտիդայի ծովերում սարդեր են ապրում։ Այս միջատը Երկրի վրա ավելի քան 1,000 տեսակ ունի, որոնցից գրեթե բոլորն ապրում են հասարակածային, արևադարձային գոտիներում։ Սակայն, փաստորեն, դրանցից ամենախոշորները նախընտրում են սառը ջրերում բնակվել։

Այս սարդերի մարմնի երկարությունը հասնում է մինչև 90 սմ-ի։ Ըստ վիճակագրության՝ անտարկտիկական գոտում գտնվող բոլոր կենդանիները հսկայական չափեր են ունենում։ Երևույթն ուսումնասիրող գիտնականները կարծում են, որ դրա պատճառը թթվածնի անբավարարությունն է։

Չնայած սարսափելի տեսքին՝ Անտարկտիդայի ծովային սարդերը վտանգավոր չեն մարդկանց համար։

Հին լուսանկար

2013 թ. նորզելանդացի մասնագետներն աշխատում էին լքված բևեռային բազայի վերականգնման վրա, որի ընթացքում ֆոտոժապավենով արկղ գտան։ Այն ստուգելուց հետո պարզ դարձավ, որ լուսանկարվել են Էռնեստ Շեքլթոնի արշավախմբի անդամները։ Զարմանալի է, սակայն ֆոտոապավենը Անտարկտիդայում է գտնվել 100-ից ավելի տարի։

Շեքլթոնի արշավը դադարել է 1914 թ.։ Նավը բախվել է սառույցներին և խորտակվել Ուեդելի ծովում։ Արշավախմբի բոլոր անդամներին հաջողվել է փրկվել, սակայն չեն կարողացել ավարտին հասցնել իրենց գիտական առաքելությունը։

Աստերոիդ

2016 թ. հարավային բևեռային շրջանի սառույցների տակ արտասովոր բան հայտնաբերվեց։ Դա խոշոր օբյեկտ էր, որի տրամագիծը կազմում էր մոտ 300 մ։ Ուսումնասիրելով օբյեկտը և դրա բաղադրությունը՝ գիտնականները եկել են եզրահանգման, որ գործ ունեն նախնադարյան երկնաքարի հետ։ Եթե այդ վարկածն իսկապես համապատասխանում է իրականությանը, ապա այն 2 անգամ ավելի խոշորէ, քան այն երկնաքարը, որը ոչնչացրել է դինոզավրերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել