Lurer.com-ը գրում է․

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը երկար ժամանակ է` դադարել էր հրապարակումներ կատարել սոցցանցերի իր էջերում: Երգչուհու երկրպագուները նրա միկրոբլոգների մեկնաբանություններում շարունակաբար հարցնում էին, թե ուր է Լիլիթը, ինչու նրանից որևէ տեղեկություն չկա:

Վերջերս էլ մամուլում լուրեր տարածվեցին, թե Լիլիթի լռության պատճառը հղիությունն ու հոր կորուստն է:

Եվ ահա սիրված երգչուհին վերջապես հրապարակում է կատարել երկար բացակայությունից հետո:

Լիլիթը  Ֆեյսբուքի իր էջում մայրիկի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել.

«Եվ իրոք...
Լավ մաման էն մարդն է, ով տեսնելով 4 կոնֆետ 5 հոգու համար, միշտ կպնդի, թե երբեք էլ կոնֆետ չի սիրել...
Շնորհավորում եմ իմ մամայի նման բոլոր «քաղցր չսիրող» մայրերին»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել