Armeniasputnik.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր բանակցությունների ընթացքում կքննարկեն երկկողմ հարցեր, Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը: Տեղեկությունը լրագրողներին է հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերում է բանակցությունների թեմաներին, դա, իհարկե, երկկողմ օրակարգն է, միջկառավարական հանձնաժողովն ակտիվ աշխատում է, մենք սերտորեն համագործակցում ենք և՛ ԱՊՀ շրջանակում, և՛ ԵվրԱզԷՍ-ի, և՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում»,– ավելացրել է նա։

Բացի այդ, Պեսկովի խոսքով, անկասկած, քննարկվելու են Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության և խաղաղ կյանքի հաստատման, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը:

Նշենք, որ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել այսօր։ Մինչ այդ նա հարցազրույց էր տվել ՌԻԱ Նովոստիին և ասել` ինչ թեմաներ է քննարկելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, խոսել է հայկական բանակում տիրող իրավիճակի մասին, անդրադարձել է ԶՈւ գլխավոր շտաբին ու ԱԺ արտահերթ ընտրություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել