Hraparak.am-ը գրում է.

Ես ինքս լինելով ոստիկանության գեներալ չէի սպասում նման վերաբերմունքի։Այն, ինչ այսօր տեսանք ոստիկանության կողմից, խայտառակություն էր։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության գեներալ Գագիկ Համբարձումյանը։

«Ոստիկանությունը լրիվ այսօր դարձել է ոհմակ։ Ցավով եմ նշում, որ այսօր ոստիկաններին վերածել են շնագայլերի ոհմակի։ Որովհետև սա արդեն ֆունկցիոնալ ծառայությունների կատարում չէ։ Այն դաժանությունը, որ ոստիկանները դնում են մայրերին, կանանք բերման ենթարկելու պրոցեսի մեջ, դա ուղղակի անբացատրելի է»,- ասաց Համբարձումյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել