Այսօր մայրության օրն է։ Ձեզ մի կենսբանական օրինակով բացատրեմ, թե որքան կարևոր են մայրերը մեր կյանքում և որքան բան կկորցնեինք մենք, եթե մայրական սեր չստանայինք։
Այս МРТ-ի նկարում նյարդաբան Ռեբեկա Սաքսը համբուրում է իր 2 ամսական որդուն։ Ուղեղում երևացող այն նարնջագույն կետերն օքսիտոցինի՝ սիրո և կապվածության հորմոնի բռնկումներն են։ Հենց սրանով է երեխան կապվում մորը։
Ծնողները, հաճախ գրկելով ու սիրելով երեխաներին, օգնում են երեխաների մոտ գեներացնել բավարար քանակությամբ օքսիտոցին, որը հետագայում օգնում է երեխային հասարակության մեջ պաշտպանել ինքն իրեն՝ պատասխանել իրեն ծաղրողներին։ Եվ պատահական չէ, որ ծնողական սեր չստացած երեխաները հաճախ հայտնվում են սոցիումի հետնաբակում։ Այս դեպքում երեխայի մոտ բացակայում է անհրաժեշտ քանակի օքսիտոցինը, որը շատ բացասական է արտահայտվում նրա սոցիալական վարքագծի վրա։ Որպես կանոն՝ նման վարքագիծ դրսևորվում է մանկատան երեխաների մոտ...
Այսքանը գրեցի, ցույց տալու համար, թե որքան կարևոր են մեր կյանքում մայրերը։ Որքան կարևոր բաներ են փոխանցում մեզ, որոնք իրականում մենք չենք էլ տեսնում։
Սիրենք ու փայփայենք մեր մայրերին, որովհետև առանց նրանց մենք կիսով չափ թերի կլինեինք։
Այս МРТ-ի նկարը բացառիկ ապացույցն է, նրա, թե որքան կարևոր է, որպեսզի երեխաները մայրական սեր ու գորովանք ստանան.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել