Armeniasputnik.am-ը գրում է․

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Շուշի–Ստեփանակերտ մայրուղու վրա այսօր տեղի ունեցած միջադեպին և ադրբեջանցի զինվորականների վարքագծին։

Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ`Ադրբեջանը շարունակելու է նման ոտնձգություններ անել սահմանի տարբեր ուղղություններով, քանի որ առաջին հերթին քաղաքական արժանի պատասխան չի ստանում Հայաստանի գործող իշխանությունների կողմից, որոնք առհասարակ փորձում են ցույց տալ, թե ոչինչ տեղի չի ունեցել։ 

«Ադրբեջանցի սադրիչները հայտնվել են այն հատվածում, որտեղից արդեն սկսվում են հայկական դիրքերը, այսինքն` նրանց խնդիրը ոչ միայն ռուս խաղաղապահների հենակետի շրջանցումն էր, այլև հայկական դիրքերին ընդհուպ մոտենալը։ Ստեղծված իրավիճակում ադրբեջանցիների սադրանքը կարող էր վերաճել մեծ միջադեպի»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը։

Աբրահամյանի համոզմամբ`ադրբեջանցիների սադրանքներն ուղղված են ռուս խաղաղապահների և ՌԴ–ի դեմ, և այդ սադրանքներում կա քաղաքական բաղադրիչ. այս փուլում դրանք ուղղված են լինելու ռուսական կողմի հեղինակազրկմանը` ցույց տալու համար, որ Ռուսաստանն իր առաքելությունը Արցախում տապալել է, ինչը հետագայում հիմք է հանդիսանալու, որպեսզի պահանջ դրվի չեղարկել կամ չերկարաձգել խաղաղապահների գործունեության ժամկետը։ 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել