Tert.am-ը գրում է.

Մի քանի հնչեղ գործերով ժամանակ առ ժամանակ օդից կախված լուրեր են հասնում, որ նախաքննության պլանավորմամբ զբաղվում են որոշ կուրատորներ գործադիր իշխանությունից, հիմա դա տեսնում ենք վարչապետի օգնականի օրինակով. այդ դրվագով քրգործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշումը գիտական ֆանտաստիկայի լուրջ գոհար էր, այս գործով մի տուժող կողմ կա՝ Հայաստանի Հանրապետությունը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել փաստաբան, ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ՀՀ վաստակավոր իրավաբան Հովհաննես Քոչարյանը:

«Այս պատմությունը հեղինակազրկում է իրավապահ մարմիններին, ոտնահարվում են արդարադատության շահերը: Իրավապահ մարմնի որևէ աշխատակից ճնշումներից երաշխավորված չէ, դրանք անխուսափելի են, բայց կան դրանց դիմակայելու օրենսդրական մեխանիզմներ: Ամեն ինչ կախված է քննիչի ու դատավորի անձից, նրանք պետք է կողմնորոշվեն՝ գնում են իշխանության հետ «խաղաղ գոյակցությա՞ն», «խաղաղ կյանքով» ապրելու, թե՞ իրենց պահում են արժանապատիվ պրոֆեսիոնալի պես, դա բարոյական երկընտրանք է, թող կողմնորոշվեն՝ պրոֆեսիոնալ բարձունքի վրա՞ են մնալու, թե՞ խայտառակելու են իրենց և համակարգը»,- ասել է փաստաբանը: 

Ըստ Քոչարյանի՝ ճնշումներն անխուսափելի են լինելու բոլոր այն գործերում, որտեղ կա քաղաքական երանգավորում, քաղաքական շահերի բախում. «Եթե նախաքննական մարմինը կամ դատավորն իշխանության քիմքին անհաճո որոշում է կայացնում, նրանք մեղադրվում են քաղաքական պատվեր կատարելու մեջ: Ցանկացած կամայականություն ժամանակի ընթացքում զրոյացվելու է, դատական ակտերը չկատարելն անհետևանք չի մնալու, հիմա քաղաքական նպատակահարմարություն կա, որը բախվում է օրինականության հետ: Այս ներքաղաքական լարված իրավիճակում վտանգավոր է որոնել և գտնել ճշմարտությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել