Panorama.am-ը գրում է.
Ապրիլի 6-ին Ադրբեջանի և Թուրքիայի բանակների կապի զորքերը կսկսեն տակտիկական ու հատուկ համատեղ զորավարժություններ, որոնք կշարունակվեն մինչև ապրիլի 8-ը։ Այս մասի գրում է kommersant.ru կայքը։
Նշվում է, որ զորավարժությունները, որոնք իրականացվելու են կապի ժամանակակից միջոցների և կառավարման ավտոմատացված համակարգերի միջոցով, իրականացնելու են զորքերի փոխգործակցության կազմակերպման, դաշտային հրամանատարաշտաբների տեղակայման և այլ գործողությունների խնդիրները։
Որտեղ ճշգրտորեն տեղի կունենան զորավարժությունները, Ադրբեջանի ՊՆ-ից չեն հստակեցրել: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել զորավարժությունների մասին տեղեկատվությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել