News.am-ը գրում է․

23-ամյա Արման Օհանջանյանը սեպտեմբերի 30-ին կամավոր մեկնել էր ռազմաճակատ՝ մորն ասելով, որ զինկոմիսարիատն է ուղարկել:

«Ինքը զինկոմիսարիատ էր գնացել, բայց քանի որ հարթաթաթություն ուներ, իրեն չուղարկեցին: Ինքն էլ ամսի 30-ին գազալցակայանում  Արցախի բարբառով խոսող մարդու է հանդիպում, իմանում է, որ Ստեփանակերտ է գնում ու նրա հետ գնում է, մեզ էլ ասում է, թե վայենկոմատն է ուղարկել»- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արման Օհանջանյանի մայրը՝ Ելիզավետա Օհանջանյանը:

Հոկտեմբերի 1-ին Արմանը բեկորային վիրավորում է ստանում և նախքան դա մորը հրաժեշտի նամակ գրում:

«Գրել էր՝ ինձ հետ ինչ էլ լինի, գլուխդ բարձր ես քայլելու. պոստերը ցրիվ են տվել, մեզ վրա են գալիս: Ինձ ամեն ինչի համար կներեք, ողջ մնամ, կզանգեմ»,- հիշեց Արմանի մայրը:

Ամսի 7-ի երեկոյան Արմանը տուն է վերադառնում և ամսի 8-ի առավոտյան նորից գնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել