Panorama.am-ը գրում է.

«Կոմանդոսն ապրել է այն Հայաստանում, որտեղ մենք միշտ հաղթանակներ ենք տարել։ Դժբախտություն է նաև այն, որ հաղթանակած գեներալը տեսավ այս պարտությունը, վշտով գնաց այս աշխարհից»,- Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) վերջին հրաժեշտի արարողությունից հետո լրագրողներին ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

Նրա խոսքով, բնականաբար, Շուշիի կորուստը ծանր է տարել, քանի որ հենց Կոմանդոսն էր ղեկավարել Շուշիի ազատագրման օպերացիան։

«Բոլորին անհնար էր թվում, որ կարող ենք վերցնել Շուշին, Կոմանդոսը կարողացավ իր գաղափարով ու ռազմական գիտելիքներով հասնել նրան, որ հանգիստ ձևով ազատագրեցինք Շուշին»,- ասաց Ս. Միքայելյանը։

Խոսելով իշխանության կողմից հնչող՝ Թուրքիայի հետ բարեկամանալու վերաբերյալ հայտարարությունների մասին, Սասուն Միքայելյանն ասաց.  «Թուրքը մեր դարավոր թշնամին է, կարող է ինչ-որ տնտեսական կապեր ունենալ, բայց ինչպե՞ս կարող է Թուրքիան մեզ բարեկամ լինի։ Դա անհնարին բան է, պատմականորեն է ապացուցվել՝ ո՞նց կարող է Թուրքիան մեզ հետ բարեկամ լինի։ Մենք պետք է միշտ զգույշ լինենք, շան հետ չի կարելի ընկերություն անել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել