Տետրերի լուսանցքներն օգտագործվում են հիմնականում ուսուցիչների կողմից՝ նշումներ և մեկնաբանություններ անելու համար։ Դրանք նաև օգնում են էջերի վրա գրված տեքստին առավել համակարգված տեսք ունենալ։ Սակայն լուսանցքները հնում լիովին այլ իմաստ են ունեցել։

Նախկինում գրքերը ոսկու արժեք ունեին։ Դրանք գրիչները գրում ու արտագրում էին օրեր շարունակ։ Հնագույն ժամանակաշրջանների գրքերը ձեռքով թերթելիս հեշտությամբ պատռվում էին, գրվածքները՝ մաքրվում։ Հենց այդ պատճառով էլ թերթերի ծայրերին ոչինչ չէր գրվում։

Ինչպես նաև հին ժամանակներում գրքերն առնետների ու մկների սիրելի կրծելիքն էին։ Կրծողները փչացնում էին գրքերի հիմնականում ծայրային հատվածները։ Մարդիկ փորձում էին ամեն ինչ անել՝ պահպանելու համար գրականությա նմուշները. պահում էին դրանք ամենաբարձր վայրերում, փակում էին արկղերում, տհաճ բուրող բույսերով էին պատում։ Սակայն կրծողները, այնուամենայնիվ, հաջողում էին մուտք գործել ամենուր, և նրանց անգամ տհաճ բույրը չէր խանգարում։ Որպեսզի այս կենդանիները չոչնչացնեին կարևոր ինֆորմացիան, գրողներն սկսեցին թերթերի ծայրերն ազատ թողնել գրվածքներից։

Այսօր կրծողներն այնքան էլ շատ չեն, ինչպես նաև մեծ վտանգ չեն սպառնում գրքերին։ Լուսանցք թողնելն արդեն իսկ ավանդույթ է դարձել մեր ժամանակաշրջանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել