««Իմ քայլի» ցուցակը կազմելիս ակնհայտորեն ծագելու է կին թեկնածուների խնդիր՝ նախորդ ցուցակում ընդգրկված կանանց մեծ մասն այլևս «Իմ քայլի» հետ չէ։ Ի դեպ, կանայք ավելի սկզբունքային գտնվեցին և, ի տարբերություն տղամարդկանց, պատերազմից հետո իրենց վերաբերմունքը բացահայտ արտահայտեցին։

Ցուցակում չեն լինի Նարինե Թուխիկյանը, Թագուհի Թովմասյանը, Գայանե Աբրահամյանը, Զարուհի Բաթոյանը, իսկ Անուշ Բեղլոյանին և Լուսինե Բադալյանին Փաշինյանն ինքը չի վերցնի՝ տարբեր սկանդալային պատմությունների պատճառով։ Փոխարենը կշահի Լոռվա մարզից ընտրված Արփի Դավոյանը, որը նախորդ ցուցակում 48-րդն էր, այս անգամ նրա ջանքերը կգնահատվեն, և նրան առաջ կտանեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել