News.am-ը գրում է.

2016 թվականին այսպես ասած, փորձարկում էր իրենց կողմից, իրենք մեր զինվորի բազկի ուժն էին փորձում, մեր սպառազինությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմում զոհված, Արցախի հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը:

«Բայց ես  միշտ ասել եմ, որ էլի է պատերազմ լինելու, որովհետեւ իրենց կոկորդին կանգնեց: Իրենք ավելի հզորացան, ինչպես նաեւ դիմելով մի քանի պետությունների օգնությանը, իրենք կարողան իրենց չարաբաստիկ նպատակը: Ապրիլյանից հետո էլի դասեր չքաղեցին, էլի քնեցին: Ապրիլյանից հետո պետք է զինեին բանակը: Մենք երբեք մեր զինվորի բազմի ուժին չենք կասկածել, որովհետեւ բոլորն էլ իրենց հայրենիքի, իրենց դրոշի համար պատրաստ են անմահանալու, իսկ մնացածը չիրագործեցին: Մենք բոլորս էլ գիտեինք, որ իրենք պետք է պատրաստ լինելին դրան: Հիմա էլ խպետք է միշտ զգոն լինենք, ոչ մի անգամ չքնենք: Էս պարտությունը բոլորիս կոկորդին է կանգնել»,-ասաց նա:

Համեստ Ուրֆանյանը նկատեց, որ այս անգամ մենք ՆԱՏՕ-ի բանակի դեմ ենք կռվել. «Ես կարող եմ ասել, որ առաջնահերթ կռվել է բանակը, հետո նոր մոբը: Մենք բոլորս էլ չենք կարողանում կուլ տալ այս պարտությունը, որովհետեւ անարդար էր այս ամենը»:

Խոսելով Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին, որը դեռ չեն հրապարակում՝ մայրը նշեց, որ այո, պատերազմում կարող են շատ վրիպումներ լինել. «Ես անձամբ մասնակից եմ եղել մոբով եւ շատ բաներ եմ տեսել: Ոչ թե թերացել են, այլ չեն հասցրել: Այնքան արագ զարգացան դեպքերը լայնածավալ հարձակումով, ով կմտածեր, որ ֆոսֆորային զինատեսակով դուրս կգան մեր 18 տարեկանների դեմ: Եթե իրենք դեմ առ դեմ մեր զինվորի դեմ կռվեն, մեր զինվորը հաղթանակած էին դուրս գալու: Մեր սպաները բարձրակարգ մասնագետներ են: Ոչ թե թերացել են այս պատերազմում, այլ կազմակերպչական աշխատանքը վատ է կատարվել:

Ապրիլյան պատերազմի ժամանակ 22 հանձնված դիրք ենք ունեցել, սակայն Ապրիլյանը տարբերվում է նրանով, որ լայնածավալ հարձակման ժամանակ Արմենակենց օգնության չեն գնացել: 6 ժամ 4 հոգով կռիվ են տվել, դա գերհերոսություն է: Դա էլ կհանձնվեր, բայց տղաները մարմնով կանգնեցին ու  փրկեցին: Այս պատերազմն արդեն բոլորիս ողնաշարը կոտրել է, չեմ ուզում այլևս ոչ մի բանի մասին մտածել: Հիմա կարծես վերակենդանացման բաժանմունքում լինենք»:

Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել