ԳՇ-ում իրավիճակը հանգուցալուծված է, որեւէ խնդիր չկա, Գլխավոր շտաբը բնականոն աշխատում է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Դատարանի որոշումը եւ մեկնաբանությունները իրավաբանների գործն է, եւ յուրաքանչյուրն իր տեսակետից անում է մեկնաբանություն»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է աշխատում այն զինվորականների հետ, որոնք պահանջել են վարչապետի հրաժարականը, նա պատասխանեց. «Շատ լավ եմ աշխատում, որեւէ խնդիր  չկա: Կոլեկտիվն աշխատում է եւ կատարում այն խնդիրները, որոնք դրված են ԳՇ-ի առջեւ»:

Արտակ Դավթյանը չցանկացավ մեկնաբանել հարցը, թե արդյոք ԳՇ-ի հայտնի հայտարարությունը քաղաքակա՞ն էր, թե ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել