News.am-ը գրում է.

Ընդհանուր առմամբ տրածաշրջանում իրավիճակը բվականին լարված է. մեր սահմաններին հարաբերական կայունություն է, միջադեպեր որպես այդպիսին գրեթե չեն կիրառվում, սակայն ընդհանուր լարվածությունը, որը կա, շարունակվում է եւ դա ազդեցություն է ունենում եւ սահմանային ծառայության, եւ ընդհանուր մեր առօրյա կյանքի վրա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Նա չցանկացավ մեկնաբանել վարչախպետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պետք է վերանայենք մեր կեցվածքը տրածաշրջանի պետությունների, այդ թվում Թուրքիայի նկատմամբ. «Վարչապետի ասածները ԳՇ պետը չի մեկնաբանում»,-կարճ ասաց Արտակ Դավթյանը:

Հարցին, թե արդյոք պատերազմի ժամանակ կիրառվել է «Իսկանդեր» նա պատասխանեց. «Ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ հրապարակման ենթակա չի»:

Հատկանշական է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ «Իսկանդեր» կիրառվել է Շուշիում, սակայն այն պայթել է 10 տոկոսով:

Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016-ի ապրիլի 2-ին սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել