Որ Նիկոլի ստեղծած մեր լոկալ աղետից փորձում ես մի քիչ կտրվել ու նայել, թե դրսերում ինչ է կատարվում, բավականին հոռի տեսարան է բացվում։
Ռուս-թուրքական մրցակցություն (եթե ավելի անկեղծ՝ պատերազմ) Լիբիայից մինչև Միջին Ասիա։ Չին-ամերիկյան մրցակցությունն էլ՝ գլոբալ, ամբողջ աշխարհում։ Եվրոպան, Իրանը, արաբական երկրներն էլ մյուս կողմից։
Ամբողջ երկրներ են ոտնակոխ արվում այդ պայքարում. Լիբիա, Սիրիա, Իրաք, Աֆղանստան, մենք...
Ու այնպես չէ, որ մեր համար ամեն ինչ վերջացել է, տենց կարող ենք արխային նստենք թախթին և ընկղմվենք վայ-վույների մեջ։
Ամեն պահին մեզ կարող է ևս մեկ սպիտակ, փրչոտ աշխարհաքաղաքական աղետ «прилететь», ինչպես ռուսներն են ասում։
Հիմա այն պահն է, որ մենք՝ որպես հասարակություն, պիտի առավել մոբիլիզացված լինեինք, օր-օրի բանակ հզորացնեինք, տնտեսությունում հերոսություններ գործեինք, իսկ մեր դիվանագետները պետք է 24/7 ռեժիմով աշխատեին...
Առը հա...
* * *
Այնպիսի տպավորություն է, որ մեզ ազգովի տանում են խաչելու, իսկ Նիկոլն աչքներիս գցած սև կապն է և ձեռքնեերիս կապանքները։
Որ նախ՝ չհասկանանք, թե ինչ է կատարվում մեր շուրջը և ուր են մեզ տանում, երկրորդը՝ նույնիսկ եթե հասկանանք, չկարողանանք դիմադրել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել