Pastinfo.am-ը գրում է.

Խորհրդարանն  առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այն ընդունվեց ձայների  83 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ։ 

Ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է հանել ռեյտինգային ցուցակը՝ ընտրությունների գնալով մաքուր համամասնական ընտրակարգով:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ամենաքիչը երեքուկես ժամից, ամենաշատը վեց ժամից նախագիծը կքննարկեն երկրորդ ընթերցմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել