ՌԴ-ն ինտենսիվ աշխատանքների միջոցով ավարտին է հասցնում Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի համար նախատեսված զինվորական ավանների հավաքման-կառուցման միջոցառումները։ Այսպես ասած, ամուր տեղավորվում է։
Սրան զուգահեռ, չնայած Ադրբեջանի՝ նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարության տակ դրած ստորագրության, Ադրբեջանը մինչև հիմա չի հաստատել/վավերացրել ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը։
Այն, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները՝ թիկունքում Թուրքիայի շունչն զգալով, այնքան էլ հարթ չեն, ինչպես հաճախ փորձ են անում ներկայացնել ռուսական և ադրբեջանական պաշտոնական շրջանակներից, արդեն բավականին ընդգծված են։
ՌԴ վերահսկողության գոտում գրանցվող ադրբեջանական սադրանքներից՝ գերիների հայրենադարձման հետաձգում, Ադրբեջանից ուղղակի և անուղղակի տեքստերով ՌԴ ներկայությունն Արցախում խիստ ժամանակավոր բնորոշումից՝ «Իսկանդերի» շուրջ զարգացող հակասական իրադարձություններ։
Առհասարակ, նոյեմբերի 10-ին և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների բազմաթիվ խախտումները խոսում են այն մասին, որ Թուրքիան և Ադրբեջանը՝ նաև երրորդ երկրների միջամտությամբ, ամեն ինչ անում են գործընթացում և ընդհանրապես ռեգիոնում ռուսական գործոնը նվազեցնելու և թուրքական օրակարգը առաջ մղելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել