Hraparak.am-ը գրում է.

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) իրավունքի ուժով Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանի դիմումը քննող դատավոր Մհեր Պետրոսյանի դիմումի պատճենն ուղարկել է Գլխավոր դատախազություն, այնտեղից էլ` ոստիկանություն։

Ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ ստացված նյութերով քննություն է իրականացվում։

Փորձեցինք զրուցել նաեւ դատավորի հետ, վերջինիս աշխատակազմից մեզ փոխանցեցին, որ Մհեր Պետրոսյանը մարտի 26֊ից արձակուրդում է, իսկ թե դիմե՞լ է իր անվտանգությունն ապահովելու համար, ասացին, որ տեղեկություն չունեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրվել էր, որ Օնիկ Գասպարյանի մասով միջանկյալ որոշում կայացրած Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը ԲԴԽ է դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել