Երեկ դավաճան Նիկոլի և դրան սպասարկողների, օրինակ՝ քայլիստ երեսփոխան Հովիկի հակահայ և թրքամետ հայտարարությունները բացահայտ պատերազմ է Հայաստանի և հայության դեմ...
Կապիտուլյանտ Նիկոլը, որին Իլհամը ոչնչություն է անվանում, ծաղրում և նսեմացնում է գրեթե ամեն օր, իրեն ներկայացնում է որպես տարածաշրջանային լիդեր, որից կախված է մեր ռեգիոնի երկարատև և կայուն զարգացումը...
Իսկ երեսփոխան Հովիկի հակահայ հայտարարությունները պատահական չեն... Տարատեսակ պրիմիտիվ մտքեր արտահայտող և քայլիստների մեջ շարքային "խեղկատակի" դեր կատարող Հովիկն ասել է այն, ինչ նրան հրահանգված է եղել Նիկոլից, որն այս ձև ստուգում է հանրության կարծիքը Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի վերահսկողության տակ դնելոու նրա քաղաքականության վերաբերյալ...
Անկարան, Բաքուն և նրանց գործընկերները բավական երկար և ծավալուն աշխատանք են տարել՝ Հայաստանում ձևավորելով թրքամետ 5-րդ շարասյունը, բերել դրանց իշխանության և դրանց միջոցով վերջնականապես կործանել Հայաստանը՝ հայերին դարձնելով անհայրենիք և գաղթական ազգ...
Դավաճան Նիկոլի կողմից վարչապետի պաշտոնը զբաղեցնելու աեն վայրկյանը վտանգավոր է Հայաստանի և հայության համար...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել