«Մենք պարբերաբար ստանում ենք տեղեկություններ, որ մարզային մի շարք դպրոցներում չկան որոշ առարկաների ուսուցիչներ։ Ընդհուպ, առանձին դեպքերում երեխաներն ավարտում են դպրոցը՝ առանց տվյալ առարկան ուսումնասիրելու: «Փաստ» օրաթերթը դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ խնդրելով պատասխանել՝ կա՞ն կոնկրետ հաշվարկներ, թե մարզային դպրոցներում որ առարկաների ուսուցիչների պակաս կա։ Նախարարությունից մեր հարցմանը պատասխանել են, որ 2021 թվականի հունվար ամսվա դրությամբ հանրապետության 9 մարզի 101 դպրոցում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության պատճառով։

«Չդասավանդվող առարկաների թիվը 18 է, իսկ նախնական հաշվարկներով առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք»,- նշված է պատասխանում՝ հավելելով, որ այս թվերն անընդհատ փոփոխվում են: Նույն պատասխանից նաև պարզ է դառնում, որ ամենաշատը ուսուցիչների պակաս կա Կերպարվեստ (86), Երգ, պար, երաժշտություն (80), Հայ եկեղեցու պատմություն (79) առարկաների պարագայում, ամենաքիչը՝ Մայրենի (1), Մաթեմատիկա (5) և Ռուսաց լեզու (7) առարկաների»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել