Hraparak.am-ը գրում է.

Դեռևս մարտի 27-ին էինք գրել, որ Փաշինյանը չհայտարարված քարոզարշավի շրջանակներում, մեկնելու է Արմավիրի մարզ։ Այցի երթուղին, ինչպեսեւ գրել էինք, հույժ գաղտնի էր պահվում։ Այցի գլխավոր կազմակերպիչը Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյան էր։ Այցի մնացած մասն էլ անցավ մեր գրած սցենարով։

Տեղեկացրել էինք, որ Փաշինյանը նախատեսում է Արմավիրի մարզի 4 գյուղ այցելել, այդ թվում՝ , Ալաշկերտ, որտեղ համայնքապետը ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հայրն է՝ Կարեն Հովհաննիսյանը։ Նա ինքն է առաջարկել այցելել իրենց գյուղ՝ խոստանալով ակտիվ մասնակցություն ապահովել։

ՊԵԿ նախագահը, ինչպեսև գրել էինք, ուղեկցում էր Փաշինյանին իր հարազատ գյուղում, որտեղ հայրն էլ գյուղապետ է, և, փաստորեն, ջանք ու եռանդ չեն խնայել՝ Փաշինյանի համար «մասովկա» ապահովելու համար։ Ստացվում է, որ Փաշինյանի ամբողջ թիմը, այդ թվում նաև ՊԵԿ նախագահը, որը ի պաշտոնե պետք է, որ քիթ սրբելու ժամանակ չունենար, լծվել է վարչապետի քարոզարշավը կազմակերպելու «սուրբ» գործին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել