News.am-ը գրում է․

Այո, կա տրամաբանություն, որ եթե ռեյտինգային ընտրակարգ պահպանվի, մասնակցությունն աճելու է: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից ու երթից հետո NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:

«Եթե սրանից խուսափում է իշխանությունը, դա ոչ թե նրա համար է, որ ռեյտինգայինին դեմ է,  նա գիտի, որ դա միշտ էլ իշխանությունների համար հարմար բազա է ստեղծել: Դա նրա համար է, որ նա վախենում է մասնակցության տոկոսից: Նա գիտի, որ ինչքան շատ մարդ մասնակցեց ընտրություններին, այնքան իր շանսերը քիչ են լինելու: Բայց նա հաշվի չի առնում, որ այս ընտրությունները կարող են այն աստիճանի քաղաքականացվել, որ Նիկոլ եւ հականիկոլ բեւեռների մեջ կուտակվելու են երկու հակադիր ձայները: Սա կոչվում է փոշեկուլի էֆեկտ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել