Tert.am-ը գրում է.

Ես չեմ զարմանում այս իշխանության հայտարարություններից: Ինչպես 2018 թվականին քայլ առ քայլ եկան իշխանության՝ ծրագիր իրականացնելու, այդպես էլ հիմա իրականացնում են այդ ծրագիրը:  Պատահական չէ, որ նրանք կարծում էին՝ Արցախը նրանց կապանքը Ռուսաստանից ձերբազատվելու ու դեպի Արևմուտք ճանապարհ հարթելու համար: Այս մասին այսօր «Հայրենիքի փրկության շարժման» երթի ժամանակ Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ Տարոն Տոնոյանը:

«Մեր ժողովրդին ուզում եմ ասել, որ Արևմուտքի ճամփան Թուրքիայով է անցնում, իսկ մեր այս պետությունը, եթե մնա այս իշխանության ձեռքում, ապա  30 տարուց Հայաստան չենք ունենալու: Ժողովրդին բերել, հասցրել են պարտվողականության այն մակարդակին, որ այլ մարդկանց մտածելու տարբերակ չեն թողել: Ժողովուրդը հետևում է իր առաջնորդին, եթե առաջնորդը քաջ է, ապա ժողովուրդն էլ է քաջանում, եթե առաջնորդը պարտվող է, ժողովուրդն էլ է պարտվող դառնում»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել