Ոմանք Բաղրամյան պողոտան բացելը համարում են հետ քայլ, բայց սա մարտավարություն է. մեզ համար փակ փողոց չկա, որ որը որ փողոցը պետք լինի, գնալու ենք փակենք: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, Դեմիճյան փողոցում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Դեմիրճյան փողոցը շտբ է, որտեղ հարյուրավոր քաղաքացիներ ամեն օր այցելում են, շփվում են, բացատրում ենք: Սա հասարակական պահանջը մեծացնելու եղանակներից մեկն է»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել