News.am-ը գրում է․

Հիմա վարչապետը կարող է զանգել ֆինանսների նախարարին, ասել, թե այսքան փող է պետք, ճամպրուկով վերցրու, բեր տուր ինձ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։

«Բյուջետային միջոցները ծախսելու որեւէ կարգ չկա։ Օրինակ, առաջին երկու ամսում 50 միլիարդից ավելի տվեցին էս ոստիկաններին, որպեսզի նրանք կանգնեին։ Այդ 50 միլիարդը տալու համար գոնե պիտի գնային ԱԺ, բյուջեի մասին օրենք փոխեին։ Չէ՞ որ բյուջեն արդեն հաստատված է»,- ասաց Հ․Բագրատյանը։

Նախկին վարչապետը նշեց, որ բյուջեն անհարկի ծախսի տակ է մտնում նաեւ, երբ կառավարական մի շենքից մյուսն է այցելելում Փաշինյանը. «Ամեն մի ոստիկան, որ կանգնած է, բացի աշխատավարձից ամեն օր փող է ստանում։ Կառավարական մի շենքից մյուսը Փաշինյանի այցելելը հարկատուների վրա նստում է մի քանի տասնյակ միլիոն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել