Aysor.am-ը գրում է.

Թուրքական ոստիկանության բարձրաստիճան երեք նախկին սպաներ ցմահ ազատազրկման են դատապարտվել 2007 թվականի հունվարին «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար, հայտնում է Anadolu-ն:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Դինքի սպանության մեջ ներգրավված էր ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO կազմակերպությունը, որը համարվում է ահաբեկչական: Մեղադրանքը ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին հեռակա կարգով է ներկայացվել :

Գործակալության տվյալներով՝ Ստամբուլի դատարանը Տրապիզոնում Թուրքիայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքին, Ստամբուլի ոստիկանության հետախուզական ծառայության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերին և Ստամբուլի ոստիկանության հետախուզական ծառայության նախկին պետին մեղավոր է ճանաչել և դատապարտել ցմահ ազատազրկման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել