News.am-ը գրում է․

Էկոնոմիկայի նախարարի ասած 10 տոկոս տնտեսական աճն անհնարին է, որովհետեւ մենք այս տարվա հունվար-փետրվարին ունենք տնտեսական ակտիվության 6,7 տոկոսի անկում, եւ անկման գործոնները շարունակվում են: Այս մասին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը:

«Եթե այսպիսի պայմաններում խոսում են երկնիշ աճի մասին, ապա պետք է ենթադրել, որ դա տեղի է ունենալու գնաճի հաշվին:Եթե այս տեմպերով գնաճ լինի, տարեվերջին 15 տոկոս գնաճ կունենանք, այսինքն ինֆլյացիան կբերի ՀՆԱ-ի աճի: Սա բնկանաբար, անընդունելի է: Երկրորդ տարբերակը, որ ունենանք 10 տոկոսանոց աճ, ուղղակի փող պետք է տպեն ու լցնեն շուկա, ինչը եւս բերելու է սոցիալական կոլապսի: Մյուս տարբերակը արտաքին պարտքի ավելացումն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել