Ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Մեխակավանի (ադրբ․՝ Ջաբարայիլ) Սբ․ Աստվածածին եկեղեցու ոչնչացումը բարբարոսությունը պետական մակարդակի հասցրած ադրբեջանցի բաշիբոզուկների կողմից, ցավալիորեն խորհրդանշում է, որ հայության բնակության գոտիների հետ զուգահեռ, կրճատվել է նաև Մերձավոր Արևելքի հնագույն կրոններից՝ քրիստոնեության տարածման արեալը։
Պատկերավոր ասած՝ սուրբ Մարիամ Աստվածածնի հովանին Արաքսի ափերի հյուսիս-արևելքում հայության դուրս մղումից ի վեր այլևս չի տարածվում, մինչդեռ միջազգային և տարբեր ազդեցիկ երկրների քրիստոնեական կառույցների հետ լոբբիստական աշխատանքներ տանող պետական որևէ կառույց Հայաստանում, ըստ էության, գոյություն չունի, քանզի մեզանում դեռևս օրակարգ թելադրողների համար շատ ավելի «կարևոր» է փետրվարը 29 օր է ունեցել, թե՝ 28 անիմաստ խոսույթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել