Ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևմտյան Էսքիշեհիր նահանգի հայկական պատմական Սուրբ Երրորդություն եկեղեցու շենքի վրա Թուրքիայի դրոշի կողքին հայտնվել է Ադրբեջանի դրոշը: Այս մասին տեղեկանում ենք պոլսահայ Օզան Դևրիմյանի թվիթերյան էջից:

«Բավական է, որ իրենցով են արել հայկական եկեղեցին, հիմա էլ, անկասկած, պետք է Ադրբեջանի դրոշը տնկեին վրան»,-գրել է Դևրիմյանը:

Նշենք, որ 1945 թվականին շենքը վաճառվելուց հետո վերածվել է կինոթատրոնի, 1974 թվականից այստեղ էրոտիկ ֆիլմեր են ցուցադրվել:

Շենքի առաջին հարկում գործում է Թուրքայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մոր անունը կրող մշակութային կենտրոնը, իսկ երկրորդ հարկը տրամադրված է իշխանամետ «Ազգայնական շարժում» կուսակցությանը, այնտեղ կախված է այս կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի նկարով պաստառը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել