News.am-ը գրում է.

Դատավոր Մհեր Պետրոսյանը երեկ երեկոյան ժամը 20.00-ի կողմերը գրությամբ դիմել է ԲԴԽ-ին, նա գտնում է, որ իր նկատմամբ ճնշումներ կան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԲԴԽ նախագահ ռուբեն Վարդազարյանը՝ հավելելով, որ կյանքին սպառնացող վտանգի մասին խոսք չկա:

Նա չցանկացավ ավելի մանրամասն ներկայացնել, թե ինչ է գրված դատավորի դիմումում. «Ես չեմ մեկնբանում եւ իրավասու չեմ մեկնաբանել այսօր օրենքով սահմանված կրգով ԲԴԽ-ն կարձագանքի: ԲԴԽ-ն նամակն ստանալուց 15 րոպե հետո հավաքվել է ամբողջ կազմով, հրավիրվել է Մհեր Պետրոսյանը, զրուցել ենք իր հետ եւ այսօր առավոտյան աշխատանքային օրը սկսվելուց հետո 1-2 ժամվա ընթացքում ԲԴԽ-ն կարձագանքի»:

Ռուբեն Վարդազարյանը նաեւ հավելեց, որ դատավորի դիմումից հետո անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել հնարավոր ճնշումների հետ կապված:

Հիշեցնենք, որ Մհեր Պետրոսյանը Օնիկ Գասպարյանի գործով այն դատավորն է, որը միջանկյալ միջոց կիրառելու որոշում էր կայացրել:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Օնիկ Գասպարյանի մասով միջանկյալ որոշում կայացրած Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը ԲԴԽ է դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում։ Դրա կապակցությամբ ԲԴԽ-ն հրատապ նիստ է հրավիրել ու քննել դատավորին հասցեագրված սպառնալիքները։

Հիշեցնենք, որ 2021 թվականի մարտի 10-ին Օնիկ Գասպարյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021 թ. մարտի 10-ի վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ, առոչինչ ճանաչելու պահանջի մասին:

ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մարտի 17-ին բավարարել էր Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել