News.am-ը գրում է․

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի ընդունումը կհանգեցնի լրատվամիջոցների ֆինանսական վիճակի վատթարացմանը եւ, որպես հետեւանք, հարված կհասցնի նրանց անկախությանը: Այս մասին մարտի 25-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:

«Այսինքն՝ կամ լրատվամիջոցները ստիպված կլինեն թակել իշխանությունների կամ նրանց մերձավոր օլիգարխների դռները, կամ նրանք պարզապես կփակվեն: Իշխանությունների փաստարկն այն է, որ խաղադրույքները բացասական ազդեցություն են ունենում բնակչության վրա»,- ընդգծեց նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել