News.am-ը գրում է․

Պատվաստումների դեմ պայքարում ԵՄ-ն «բավականաչափ արագ եւ բավականաչափ ուժեղ չէ»: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ԵՄ առաջնորդների «վիրտուալ» հանդիպմանը, որն ընթանում է Եվրահանձնաժողովի կողմից պատվաստանյութերի արտահանումը արգելելու սպառնալիքների ֆոնին՝ նոր կանոնների համաձայն, որոնք ուղղված են Մեծ Բրիտանիայի դեմ: Մակրոնը նաեւ չի կարողացել իրեն ստիպել գովել պատվաստանյութերի հարցում Մեծ Բրիտանիայի առաջընթացը, փոխարենը գովել է ԱՄՆ-ին, հայտնում է Daily Mail-ը:

Ֆրանսիան եւ Գերմանիան սատարում են կոշտ միջոցները, քանի որ նրանք ահռելի ճնշման են ենթարկվում: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախկին ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը միջամտել էր վեճին՝ «պատվաստանյութերի դեմ պատերազմի» գաղափարը հիմար անվանելով եւ մտավախություն հայտնելով, որ դա Եվրամիության «հեղինակությանը լուրջ վնաս կհասցնի»: Այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրեց, որ ձեռնարկությունները կարող են լքել ԵՄ սահմանները, եթե «կամայական» արգելքներ դրվեն, ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ խոստանալով միասին աշխատել: Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը նույնպես հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ AstraZeneca-ի հետ Բրիտանիայի պայմանագիրը սկզբունքորեն ավելի լավն է, քան ԵՄ-ի հետ պայմանագիրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել