News.am-ը գրում է․

Ես, անշուշտ, կողմ եմ (Արցախի իշխանությունների) ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու որոշմանը: Այս մասին մարտի 25-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր  Կոնստանտին Զատուլինը:

«Ես գիտեմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը՝ թերեւս, այդպես էր նախկինում, լավ գիտեր ռուսերեն եւ հարգանքով էր վերաբերվում ռուսաց լեզվին: Այսօր ստեղծված հանգամանքներում ես հասկանում եմ, թե ինչու է կայացվել այդ որոշումը. թեկուզ միայն այն պատճառով, որ Ռուսաստանի ստանձնած դերը Ղարաբաղում խաղաղության պահպանման գործում, մեր խաղաղապահների ներկայությունը, իհարկե, ինչպես ինձ է թվում, Լեռնային Ղարաբաղը մերձեցնում է Ռուսաստանին: Ռուսաց լեզվի իմացությունը մեր զինծառայողների հետ մշտական կապի մեջ գտնվող բնակչության համար, որոնցից շատ բան կախված է, առաջին հերթին՝ խաղաղությունը տարածաշրջանում, կարծում եմ դա օգտակար կլինի»,- ասաց Զատուլինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել