Panorama.am-ը գրում է.

Էկոնոմիկայի նախարար նշանակված Վահան Քերոբյանը կրկին հայտնվել է ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերի քննադատությունների ու ծաղրի թիրախում։

Քերոբյանն ավետել է.

«Վիճակագրական Կոմիտեն հրապարակեց 2021թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3%: Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։
Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ»։


Ի պատասխան սրան օգտատերերը հանդես են եկել «կառուցողական» առաջարկներով, ինչպես օրինակ փոխել օրենքն ու փետրվարը դարձնել 40 կամ 50 օր, հստակեցրել են՝ եկեք պայմանավորվենք, որ 0.5 տոկոսը երկնիշ չէ, առաջարկել են ջնջել հրապարակած թվի դիմացի մինուսն ու ամեն ինչ տեղը կընկնի։

Ներկայացնում ենք օգտատերերի մեկնաբանություններից մի քանիսն առանց խմբագրման.

«Մի ճշգրտում, Պրն Քերոբյան. երկնիշ աճն ակնկալում եք դրակա՞ն, թե՞ բացասական ցուցիչով»։

«Երկնիշ նեպլոխո, Դուք ասեք մսով ճաշ երբ ենք ուտելու?»։

«Բայց դուք հաշվի չեք առնում, որ տուրիզմից ու գյուղատնտեսությունից կորուստները երևալու են միայն աշնանը։ Միայն փետրվարով նման եզրակացություն անելը առնվազն ռիսկային է։ Արցախում մենք մեծ ծավալի ցանքատարածություններ ենք կորցրել, էլեկտրակայաններ, բիզնեսներ, որոնց տնտեսական կորուստները դեռ ոչ գնահատած, ոչ էլ հաշվարկած են»։

«Անցած տարվա փետվարի 1շաբաթ օր էր և ուներ 20 աշխատանքային օր ինչպես և էս տարվա փետրվարը, եթե տենց մանր բաներ հաշվի ենք առնում։ Իսկ ընդանուր կարաք եռանիշ աճ էլ խոստանաք, մեկա 1 ամսից ձեր կառավարությունը հրաժարական է տալու, ընտրություններց հետո էլ քիչ հավանական ա նշանակվեք»։

«Հա մեկ էլ ձեր շեֆը ասում էր փետրվարի 15 ի դրությամբ եսիմ քանի տրիլիոնի հդմ ա խփվել, 20 տոկոս ավել քան նախորդ տարի։ Բայց ըստ ավծ-ի առևտրի շրջանառությունը 8 տոկոս անկումա։ Էլի սու 30-ով գերճշգրիտ քամիա արել։))»։

«Հարկավոր է ԿԲ-ին էլ համոզել, որ մինչև ընտրություն իր հաշված թիվը, մեկ ստորակետով աջ տեղափոխի, որպեսզի Էկոնոմիկայի նախարարության հաշվարկի հետ ներդաշնակ լինի: Հակառակ դեպքում ընտրողը կմտածի ԿԲ-ն հաշվել չգիտի, կամ «չուզողություն» է անում ...»։
«Եկեք սկզբի համար պայմանավորվենք, որ 0․5-ը երկնիշ թիվ չի համարվելու ։Դ»։

«Աժ-ով ամիսը դարձրեք 40 օր, տնտեսությունը բոմբենք պարոն նախարար։ Սաղից կանցնենք»։

«Տնտեսագիտության գրքերը կարելի է այրել, այն պարագայում գնաճը երկրաչափական պրոգրեսիայով է աճում, արտաքին պետական պարտքը ավելացել է 700 մլն դոլլարով, թե բա տնտեսությունը կայունանում է: Ինչ տխուր է, որ Հայաստանում կա զանգված անկրթությամբ լեցուն, որոնց կարողանում են անիտելեկտ մարդկանց մանիպուլացնել»։

«Ինչքան ուժ ունեք խայտառակվեք»։

«Մեղա-մեղա սա ինչա խոսում, ինչ կարգի եք մարդկանց հիմարի տեղ դրել այ անամոթներ»։

«Պռոստը մի հուշում անեմ էլի, էն որ թիվը գրում ես, հետո ստորակետ հետո նորից թիվ՝ դա երկնիշ չի, իսկ մինուս նշանը դա աճը դարձնում ա անկում: Для справки էլի»։







Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել