Ես չեմ զարմանում, երբ տեսնում եմ, թե ինչպես ա թուրքը հողին հավասարեցրել Ջեբրայիլի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Ես զարմանում եմ, երբ «հայերը», «հայերի» կառավարությունը էսքանից հետո խոսում ա թուրքի հետ կողք-կողքի ապրելու, առևտուր անելու ու բարեկամանալու մասին։ Թուրքը մեռավ ձեզ նշաններով հասկացնելով, թե ինքը ոնց ա տեսնում հային ու հայի պատմական ժառանգությունը, իսկ դուք համառորեն ուզում եք գնաք ու գրկախառնվեք ձեր եկեղեցիների քարը քարի վրա չթողնողների, ձեր տարեց հայրենակիցների վիզը կտրողների ու ծննդատունը թիրախավորողների հետ։
Թուրքը հայերի հետ վարվելու ա նենց, ոնց վարվել ա Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ՝ ջնջելու ա երկրի երեսից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել