Երեկ գրանցված ակտիվ վարակակիրների թվով անցանք անցյալ տարվա հունիս-հուլիսյան ալիքի գագաթը։ 2020թ. հուլիսի 5-ին ակտիվ վարակակիրների ամենամեծ թիվն էր գրանցվել՝ 11984, իսկ երեկվա դրությամբ գրանցված արդեն 12436 ակտիվ վարակակիր կար երկրում։
Ըստ Hrant Mikaelian-ի՝ շաբաթական մահացությունների թվով հունիս-հուլիսի ցուցանիշներն օրեր առաջ ենք գերազանցել։
Այսինքն և՛ մահերի թվով, և՛ կովիդով վարակվածների թվով հունիս-հուլիսյան ալիքը գերազանցել ենք։
Որևէ իրական գործողություն այս ալիքը կանգնեցնելու ուղղությամբ չի արվում։ От слова «совсем».
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել