Aysor.am-ը գրում է.

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ: Այն առաջարկել էր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ երեկ Սիմոնյանը տեղեկացրեց, որ նախագծում առաջին ընթերցումից հետո փոփոխություններ են եղել, մասնավորապես, թվերը նվազել են՝ վիրավորանքի համար սահմանվել է 3000-ապատիկ և զրպարտության համար՝ 6000-ապատիկ տարբերակները:

Հիշեցնենք՝ մի շարք լրագրողական կազմակերպություններ ավելի վաղ դեմ էին արտահայտվել այս փոփոխություններին։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը համոզմունք էր հայտնել, որ փոփոխությունները մահակ են դառնալու լրատվամիջոցների դեմ, իսկ զրպարտանքը շարունակելու է տարածվել անանուն պրոֆիլներից։

«Մարդն ինչքան գումար ունի, դրա համապատասխան կվիրավորի, եթե նման ցանկություն ունի և այդ գումարն ունի ու պատրաստ է դրա համար ծախսել։ Բայց այն մարդիկ, ովքեր այդ շեմի գումար չունեն, կդադարեն այդ վարքագիծը դրսևորել», - նախագծի քնարկման ժամանակ ասել էր Արթուր Դավթյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել