Tert.am-ը գրում է.

Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին Հայաստանի տարբեր մարզերից մի քանի տասնյակ ավտոբուսներով և միկրոավտոբուսներով քաղաքացիներին տեղափոխել են Երևան: Տեղափոխումն ապահովել է հիմնականում «Բուս Վոյաժ» ընկերությունը, որը 2005 թվականին հիմնել է ներկայում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը:

Tert.am–ը պարզեց, որ 2019 թվականին ստանձնելով մեկ այլ վարչական շրջանի՝ Նորք Մարաշի ղեկավարի պաշտոնը` Մանուկյանը տարիների իր բիզնեսի կառավարումը վստահել է քրոջ որդուն՝ Արթուր Աբգարյանին:

Tert.am-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ իրենց ընկերության համար տարբերություն չկա, թե ում համար են ծառայություն մատուցում, «Բուս վոյաժ» ՍՊԸ իր ընթացիկ աշխատանքն է կատարել մարտի 1-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել