News.am-ը գրում է․

Կորոնավիրուսային հիվանդության վարակման նոր ալիքը նույն ուժգնությամբ եւ նույն տեւողությամբ դժվար թե լինի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։

«Դրան զուգորդվում են նաեւ սեզոնային ինֆեկցիաները, որոնք նույնպես նպաստում են։ Հիմա կարող է կորոնավիրուսային վարակը  որոշակի ակտիվանալ։ Թե ինչքան կտեւի այս ակտիվացումը եւ ինչ չափով, կդժվարանամ ասել։ Հաշվի առնենք նաեւ, որ օրը մի քանի թռիչք է կատարվում, դա էլ ապահովում է օդանավակայանը»,- նշեց Է․Հովհաննիսյանը։

Հարցին՝ արդյոք կազմակերպվող ակցիաները նպաստո՞ւմ են վարակման դեպքերի աճին՝ համաճարակաբան պատասխանեց, որ իրականում մեծ վտանգ չկա հավաքների կազմակերպման հարցում. «Վտանգ տեսնում եմ այդ հավաքների կազմակերպման ընթցքում, այսինքն՝ կարող են մարդկանց հավաքել ու տրանսպորտով տանել հավաքների։ Այդտեղ արդեն մարդիկ փակ տարածքում են, երկար ժամանակ իրար կողքի են։ Եթե դրսում կանգնած են, մի քիչ էլ որ հեռավորությունը պահպանեն, այդ դեպքում վտանգ չի լինի»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել