Hraparak.am-ը գրում է.

«Արմնյուզ» հեռուստաընկերության և Tert.am կայքի լրագրող, մեր գործընկեր Անի Գևորգյանը իմքայլաական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ Անիի և մեր մյուս գործընկերների նկատմամբ ցուցաբերած վաքրագծի հարցով դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրելով ձևավորել էթիկայի հանձնաժողով և քննել իշխանական պատգամավորի վարքը։

Քոչարյանը, հիշեցննեք, օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հունից դուրս էր եկել, անտակտ ու էթիկայի սահմանները անցնող վարքագիծ էր դրսևորել լրագորղների նկատմամբ՝ բղավելով նրանց վրա, վիրավորական արտահայտություններ թույլ տալով, իսկ անձամբ Անի Գևորգայնին էլ ասել էր, թե ինքը հոսանքազրկված է, չկա ինքը, ֆեյք է և այլն։

Անի Գևոգյանը Hraparak.am-ի հետ զրույցում խոսեց ԱԺ նախագահին ուղարկած իր դիմումի, պատգամավորի վարքագծի և ԱԺ մյուս պատգամավորների արձագանքի շուրջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել