Aysor.am-ը գրում է.

Իրավունքի ուժով բառակապակցությունն ինձ համար անընդունելի է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով Զինված ուժերում տեղի ունեցող իրադարձություններին։

Օհանյանը նշեց՝ չի կարող ասել՝ Արտակ Դավթյանի նշանակումով բանակը կտուժի՞, թե՞ կշահի։

«Ես գտնում եմ, որ Օնիկ Գասպարյանը փորձառու անձնավորություն է, իսկ նշանակված նոր շտաբի պետը որոշ ժամանակ առաջ ազատվել էր վարչապետի կողմից, գտնում եմ, որ հայկական բանակն այն կառույցն է, որ դժվար իրավիճակից ամենաարագը կարող է դուրս գալ», - ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ Մովսես Հակոբյանի ու ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի պաշտոններից ազատումը չափազանց բացասական կերպով է ազդել մարտական գործողությունների ընթացքի վրա։

«Կառավարության ղեկավարը չի հասկանում, որ զինվորական հարթության վրա հներ նշանակում է փորձ, մարտական ունակություններ, պաշտոնների հետ մեկտեղ համապատասխան աշխարհահայացք, ռազմական թատերաբեմը լիարժեք պատկերացնելու ունակություններ», - ասաց Օհանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել