Panorama.am-ը գրում է.

«Ես հասկանում եմ, որ գտնվում եք նախընտրական փուլում, և պետք է հայտարարություններ անեք, որ մանիպուլացնեք մարդկանց»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի այն հայտարարությանը, թե պարգևավճար ստանում են խորհրդարանական երեք խմբակցություններն էլ, սակայն  միայն իշխանության ստացածի մասին է բարձրաձայնվում։

Նույն հարցին անդրադարձավ նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

«Իմ կարծիքով, Սիսակ Գաբրիելյանը միտումնավոր հնչեցրեց թվեր, և ես էլ կուզեմ պաշտոնական հարցումներով ստացված չոր թվեր հնչեցնել։ 2020 թվականին ՊԵԿ-ը 6.8 մլրդ պարգևավճար է ստացել։ Նույն թվականի հոկտեմբերին պարգևատրվել են 496 մլն դրամով, նոյոմբերի՝ 476 մլն դրամով, իսկ դեկտեմբերի՝ մոտ 1.3 մլրդ դրամով։ Սա իշխանության կողմից իր աշխատակիցներին հատկացված պարգևատրումային ֆոնդն է։

Վաչապետի աշխատակազմը 2020-ի ընթացքում 441 մլն դրամ պարգևավճար է հատկացրել իր աշխատողներին, իսկ ֆինանսների նախարարը պատերազմի ամենաթեժ օրերին ևս զերծ չի մնացել ինքն իրեն պատգևատրելուց և ստացել է մոտ 73 մլն դրամ։ Էլ չեմ խոսում, թե որքան ԱԹՍ-ներ կարելի էր գնել այս գումարներով»,- ասաց պատգամավորը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել