News.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի տարածքից մարտի 21-ին հրկիզված վիճակում հայտնաբերված 48-ամյա տղամարդն ուներ 4 անչափահաս երեխա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը։

«Դեռեւս վարկածներ չկան։ Ընթանում  նախաքննություն, կավարտվի, ամեն ինչ հայտնի կդառնա»,- ասաց Աթայանը։

Նա պատմեց, որ տղամարդն ամուսնացած էր, ուներ 4 անչափահաս երեխա. «Նորմալ ընտանիք էր։ Նա էլ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չուներ»։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է՝ հակառակորդը նման քայլի դիմեր, համայնքապետը պատասխանեց. «Ինձ թվում է՝ ոչ, մնացածն էլ նախաքննական մարմինը կպարզի»։

Նարեկ Աթայանն ասաց, որ տղամարդու դին հայտնաբերել են տան հարակից տարածքից։

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն էլ հայտնում է, որ մարտի 21-ին ժամը 12։00-ի սահմաններում Կարմիր Շուկայի տարածքում հայտնաբերվել է նույն համայնքի 1973 թվականին ծնված բնակչի դին՝ հրկիզված վիճակում։

ԱՀ ՔՕ 109-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը) հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի դատավարական եւ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել