ArmLur.am-ը գրում է.

ArmLur.am-ի տեղեկություններով` երեկ արտառոց դեպք է եղել Ջերմուկի զորամասերից մեկում: Երեկ ժամը 15:00-ից երկու զինվոր են անետացել Ջերմուկի զորամասից եւ, նախնական տեղեկություններով, զինվորները միգուցե մնացել են ձնաբքի տակ:

Ըստ ArmLur.am-ին  հասած լուրերի, կորած զինվորները Կարեն Շահնազարյանն ու Աղասի Հովհաննիսյանն են, որոնք Քարվաճառի 105 զորամասից են եղել եւ այժմ իրենց ծառայությունը իրականացնում էին Ջերմուկի զորամասում: Ըստ զորամասից մեզ հասած լուրերի՝ զինվորները 5 օր՝ չէին կարողանում հերթափող կազմակերպել, տղաներն էլ գնացել են իրենց դիրքից մեկ այլ դիրք՝ իրենց ծխախոտ, այլ անհրաժեշտ իրեր բերելու եւ կորել են:

Զինվորներին այս պահի դրությամբ դեռ փնտրում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել