Starnews.am-ը գրում է․

Հայ հայտնիների աստղային կյանքը, կարծես թե, դուրս է գալիս լուռ ու մունջ առօրյայից: Հետպատերազմական և վիրուսային իրադրություններից հետո հայ հայտնիները նորից փորձում են վերադառնալ բնականոն կյանքին, իսկ ինչ բնականոն կյանք առանց BOOM վերադարձի, որն այս շաբաթ մեզ համար ապահովեց Անիտա Հարությունյանը:

Starnews.am-ը ձեզ կներկայացնի Անիտայի ու հայ այլ աստղերի այս շաբաթվա գործունեությունը՝ բացումները և փակումները:

Անիտան հրապարակեց մի տեսանյութ լոգարանից,  որտեղ նա ցուցադրում է ամեն ինչ՝ մերկ ու մի թեթև ձեռքերով փակված: Անիտան, իհարկե, երբեք չի ամաչել բացել ավելին քան հագուստն է ցույց տալիս, բայց այս անգամ նա արդեն գրեթե որևէ հետաքրքրություն չի թողել:
Իսկ այս խոսքերը հենց այնպես չեն մնա: Այո, տեսահոլովակը եթե չտեղադրեինք, դուք հաստատ մեզ չէիք ների:
Մարդ կա բացում է, մարդ էլ կա գնալով և փակում է, և փակվում է: Հայ հայտիներից այդ մարդն այս շաբաթ դերասանուհի Անի Երանյանն է, ով գրեթե փակվել է հանրությունից ու գրեթե չի երևում հանրային վայրերում, վերջերս էլ հեռացել է կանացի կերպարից էլ: Նա հրապարակել է ամբողջական տղամարդկային ոճի լուսանկարներ, որոնք արված չեն ոչ որևէ սիթքոմի,  ոչ է որևէ ֆիլմի նկարահանման շրջանակում:
Տեսահոլովակը հրապարակենք մենք, ենթադրություները՝ արեք դուք:

Բացեցինք, փակեցինք ու մնաց երրորդ կետը՝ կիսաբացը: Դերասանուհի Էվա Խաչատրյանը, ով վերջին հարցազրույցում, անդրադառնալով իր արձակուրդին ու անցկացրած հանգստին՝ նշել է, որ այս հանգիստն իրենց այնքան էր պետք, որ նա այլևս չէր կարող սպասել: Էվայի գեղեցկությանը ոչնչով չզիջող Մայա Պողոսյանն էլ իր հերթին հրապարակել է շատ գրավիչ տեսանյութ իր հանգստից:
Դե ինչ իրենք հանգստանան, մենք աշխատենք, դուք էլ նայեք: Ձեզ ենք ներկայացնում այս երկու գեղեցկուհիների հանգստի տեսանյութերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել